Քաղաքական15:09, 27 Օգոստոս 2016
Էրդողանի և Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ֊) նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Ըստ թուրքական «NTV» հեռուստալիքի լրատվական կայքի՝ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են մի շարք առանցքային հարցեր: Մասնավորապես Էրդողանը Պուտինին տեղեկատվություն է տրամադրել Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում սկսած «Եփրատի վահան» գործողության մասին:
Հիշեցնենք, որ թուրքական բանակի ստորաբաժանումները օգոստոսի 24-ի վաղ առավոտյան լայնամասշտաբ օպերացիա է սկսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող սիրիական Ջերաբլուս քաղաքում:
Պուտինի և Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև ԻՊ-ի խնդիրը, ինչպես նաև տարածաշրջանում գործող մի շարք խմբավորումների հարցը:
Բացի այդ կողմերը վճռականություն են հայտնել երկկողմ հարաբերությունները կարգավորող գործընթացը շարունակելու հարցում: Նախագահները պայմանավորվել են հանդիպել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տեղի ունենալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |