Տարածաշրջան06:47, 26 Օգոստոս 2016
PKK-ի գրոհայինների իրականացրած պայթյունի հետևանքով 9 ոստիկան է սպանվել (լուսանկարներ)

Թուրքիայում ահաբեկչական հայտարարված և արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները վաղ առավոտյան պայթուցիկ նյութերով բեռնված մեքենա են պայթեցրել Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքի ոստիկանական բաժանումունք դիմաց:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հզոր պայթյունի հետևանքով մահացել է 9 ոստիկան: Վիրավորների թիվը հասնում է 45-ի:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` լուրջ վնաս է կրել նաև պայթյունի վայրից 50մ հեռավորության վրա գտնվող ոստականության քաղաքային վարչության շենքը, վնասվել են այլ շենքեր ու մոտակայքում կայանված բազմաթիվ ավտոմեքենաներ: Պայթյունի ուժգնությունից կոտրվել են հարակից տների պատուհանները:
Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության 2 ուղղաթիռներ և բազմաթիվ մեքենաներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |