13:20, 26 Օգոստոս 2016
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Իզմիրում մի քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալվել է 34-ամյա մի քաղաքացի, որը մեղադրվում է սոցցանցերից մեկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառում անելու մեջ:
Ինչպես հաղորդում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը, վերոնշյալ գործով զբաղվում Իզմիրի ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժինը, որտեղ այժմ անցկացվում է հետքաննություն:
Վերջինիս տրամադրած տեղեկատվության համաձայն` վերոնշյալ քաղաքացին սոցկայքի իր էջում 2016թ. փետրվարից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական մի շարք գրառումներ է կատարել, ինչի համար պիտի ենթարկվի պատասխանատվության: Աղբյուրը չի մանրամասնում, թե մասնավորապես ի՞նչ բովանդակությամբ գրառումներ են եղել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |