Քաղաքական08:24, 24 Օգոստոս 2016
ԱՄՆ-ի փոխանագահ Ջո Բայդենը մեկնում է Թուրքիա

ԱՄՆ-ի փոխանագահ Ջո Բայդենն օգոստոսի 24-ին կլինի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ըստ թուրքական «Tgrthaber» լրատվական կայքի` Բայդենն այցի շրջանակներում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ:
Ամերիկաբնակ իսլամի քարոզիչ Ֆոթուլլահ Գյուլենին թուրքական իշխանություններին արտահանձնելու հարցից զատ ԱՄՆ-ի փոխնախագահի այցի օրակարգային հարցերից է լինելու Թուրքիայի զինված ուժերի (TSK) կողմից Սիրիայի Ջերաբլուս քաղաքի ուղղությամբ իրականացված հարվածները և օգոստոսի 24-ին նույն Ջերաբլուսում թուրքական ստորաբաժանումների կողմից սկսած օպերացիան:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի զինուժը հաուբիցներով կրակ էր բացել Սիրիայի սահմանամերձ Ջերաբլուս քաղաքում գտնվող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հենակետերի ուղղությամբ, իսկ օգոստոսի 24-ին առավոտյան թուրքական ստորաբաժանումները արդեն մուտք են գործել նշյալ քաղաք:
Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ Բայդենի այցը պայմանավորված էր նաև Թուրքիայում վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձություններով, որոնցից առանձնացվում են հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձը և օգոստոսի 20-ին Գազիանթեփ նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի ժամանակ զոհվել էր 54 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |