Տարածաշրջան07:39, 24 Օգոստոս 2016
Թուրքական զինուժը լայնամասշտաբ գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում (ՈւՂԻՂ)

Թուրքիայի բանակի ստորաբաժանումներն օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում լայնամասշտաբ գործողություն են սկսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող սահմանամերձ Ջերաբլուս քաղաքում:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ կատարվող գործողությանը մասնակցում են թուրքական ԶՈՒ-ի հրետանային և ավիացիոն ստորաբաժանումները: Նշվում է, որ գործողության սկզբում ԻՊ-ի դիրքերը մոտ 2 ժամ պահվել են հրետանու կրակի տակ, այնուհետև ավիահարվածներով ոչնչացվել են նախօրոք հայտնաբերված 12 հենակետերից 11-ը:
Ավելի ուշ Ջերաբլուս են մտել թուրքական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Նշվում է նաև, որ հատուկ տեխնիկայի միջոցով միջանցքներ են բացվում, որպեսզի տանկային ստորաբաժանումները կարողանան անցնել թուրք-սիրիական սահման:
Աղբյուրը հիշեցրել է նաև, որ 2015-ի նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո թուրքական օդուժը առաջին անգամ է գործողություն իրականացնում Սիրիայի տարածքում:
Ուղիղ միացում
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |