Քաղաքական13:51, 24 Օգոստոս 2016
Թուրքիան և Իրաքյան Քուրդիստանը համաձայնության են եկել

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսուդ Բարզանին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` Թուրքիա կատարած այցի երկրորդ օրը Բարզանին լրագրողների հետ խոսել է Էրդողանի և Յըլդըրըմի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Բարզանին տեղեկացրել է, որ քննարկվել են Հյուսիսային Իրաքում գոյություն ունեցող գյուլենական դպրոցների հարցը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի մանրամասները, հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող ռազմական հեղաշրջման փորձը և թուրք-քրդական հաշտեցման գործընթացը:
Ըստ Բարզանիի՝ գյուլենական դպրոցները մեծ վնաս են հասցնում այնտեղ սովորող աշակերտներին, հավելել է, որ այդ հարցը կագավորելու ուղղությամբ պաշտոնական Անկարայի հետ ձեռք է բերվել համաձայնություն:
Անդրադառնալով ԻՊ-ի և թուրք-քրդական հարցերին՝ ասել է. «Մենք համաձայնություն ունեինք, թե ինչպես ենք պայքարելու ԻՊ-ի դեմ, քանի որ տարածաշրջանում մեծ փոփոխություններ են սպասվում: Թուրքիայում թուրք-քրդական կարգավորման գործընթացը շատ կարևոր է, սակայն դրա լուծման համար շատ աշխատանքների և ժամանակի կարիք կա»:
Բացի դրանից հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները: Նշվում է, որ Բարզանին Թուրքիայի հրավերով էր մեկնել Անկարա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |