Տարածաշրջան12:28, 23 Օգոստոս 2016
PKK-ի գրոհայինները մի շարք հարձակումներ են իրականացրել Թուրքիայում

Երեկ երեկոյան ժամերից սկսած «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները Թուրքիայի հարավ-արևելյան տարբեր շրջաններում մի շարք հարձակումներ են իրականացրել թուրքական անվտանգության ուժերի դեմ:
Հարձակումների հետևանքով սպանվել են 3 թուրք ուժային, ևս 7-ը վիրավորվել են:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` գիշերը PKK-ականները կրակ են բացել Վանի Չաթաք շրջանի ժանդարմերիայի բաժանմունքի վրա: Մոտ 2 ժամ տևած փոխhրաձգության հետևանքով վիրավորվել է ժանդարմերիայի մեկ աշխատակից:
Բինգյոլի Քարլիովա շրջանում էլ առավոտյան ժամերին բախում է տեղի ունեցել անվտանգության ուժերի և մի խումբ PKK-ականների միջև, ինչի հետևանքով սպանվել է 1 անվտանգության աշխատակից, ևս մեկը` վիրավորվել:
Չուքուրջայում նույնպես քուրդ զինյալների կողմից հարձակում է իրականացվել ռազմական գոտի համարվող տարածքի վրա, սակայն հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Թուրքիայի Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում էլ քրդերը զինվորական մեքենայի անցման պահին պայթեցրել են նախօրոք ճանապարհին տեղադրած ռումբը: Պայթյունի հետևանքով սպանվել է 2 թուրք զինվոր:
Եվս 1 զինվորական մեքենա պայթեցվել է Հաքքարիի նահանգի Շեմդինլի շրջանում, ինչի հետևանքով վիրավորվել են 3 ուժայիններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |