Քաղաքական12:31, 23 Օգոստոս 2016
Քրդական ինքնավարության ղեկավար Մեսուդ բարզանին Թուրքիայում է

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսուդ Բարզանին մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Բարզանին Անկարայում մի շարք հանդիպումներ է ունենալու թուրքական կողմի ներկայացուցիչների հետ:
Նշյալ հանդիպումների ժամանակ Բարզանին զրուցակիցների հետ անդրադառնալու է հուլիսի 15-ին Թուրքիայիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի, իսլամի հայտնի քարոզիչ, Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման թեմաներին: Անդրադարձ է կատարվելու նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից Մոսուլ քաղաքն ազատագրելու հարցին, ինչպես նաև թուրք-քրդական կարգավորման խնդրին:
Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Բարզանին Թուրքիայում խոսելու է նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում նախատեսվող անկախության հանրաքվեի անցկացման մասին: Աղբյուրը չի մանրամասնում, թե Բարզանին Թուրքիայում հատկապես ում հետ է հանդիպումներ անցկացնելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |