Մարզական07:15, 22 Օգոստոս 2016
Ռիո 2016-ում մեդալների քանակով Թուրքիան 41-րդ տեղում է

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցած 2016թ. ամառային օլիմպիական խաղերում Թուրքիան նվաճած մեդալների քանակով զբաղեցրել է 41-րդ տեղը: Թուրքական «NTV.com.tr» կայքի տեղեկացմամբ՝ այս երկիրը նվաճել է 8 մեդալ, որից 1-ը ոսկի, 3-ը՝ արծաթ, 4-ը՝ բրոնզ:
Թուրքիան ներկայացնող մարզիկները 5 մեդալ են նվաճել ընբշամարտի, մեկական մեդալ՝ ծանրամարտի, թեքվանդոյի և աթլետիկայի մրցապայքարում:
2016թ. Օլիմպիական խաղերում առաջին տեղն է գրավել ԱՄՆ-ն: Այս երկիրը ներկայացնող մարզիկներն ընդհանուր առմամբ, նվաճել են 121 մեդալ (46 ոսկի, 37 արծաթ, 38 բրոնզ):
Երկրորդ տեղում ընդհանուր 67 մեդալ նվաճած Մեծ Բրիտանիան է (27 ոսկի): Երրորդ տեղը 26 ոսկե մեդալով զբաղեցրել է Չինաստանը (ընդամենը՝ 70 մեդալ):
Խաղերը հյուրընկալած Բրազիլիան 7 ոսկե մեդալով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 31-րդ ամառային օլիմպիական խաղերում նվաճած ընդհանուր չորս մեդալով զբաղեցրել է 42-րդ տեղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |