Տնտեսական12:50, 18 Օգոստոս 2016
Թուրքիայում «Bitcoin» վիրտուալ արժույթի բոլոր բանկային հաշվեհամարները փակվել են

Հայտնի Bitcoin վիրտուալ արժույթը այս պահին գրեթե լիովին դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ այս համակարգից օգտվող Թուրքիայի քաղաքացիները ներկա դրությամբ չեն կարողանում կանխիկացնել իրենց գումարները:
Թուրքիայում Bitcoin-ի ներկայացուցչության պաշտոնակայքում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ընկերությանը պատկանող բոլոր բանկային հաշիվները Թուրքիայում արդեն փակվել են, հետևաբար, նոր ներդրումներ Թուրքիայի քաղաքացիները այլևս չեն կարող անել:
Ընկերությունը միաժամանակ հավաստիացրել է իր հաճախորդներին, որ չնայած առկա խնդիրներին՝ նրանց բոլոր ներդրումները առանց որևէ պահումների վճարվելու են: Bitcoin-ը միայն մի փոքր ժամանակ է խնդրել իր ծառայություններից օգտվող Թուրքիայի քաղաքացիներից՝ հույս հայտնելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհաջողվի վերականգնել վճարումների համակարգի աշխատանքն ու հնարավոր դարձնել նաև նոր ներդրումների իրականացումը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայում իր գործունեությունը դադարեցրել էր նաև մեկ այլ էլեկտրոնային վճարային համակարգ՝ PayPal-ը, ինչից հետո զգալիորեն մեծացել էր Bitcoin-ի համակարգով կատարվող գործարքների թիվը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |