Տարածաշրջան12:31, 17 Օգոստոս 2016
Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման պայմանագիրը ներկայացվել է մեջլիսի հաստատմանը

Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման մասին երկկողմ պայմանագիրը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը: Թուրքական «Haberturk» լրատվական կայքը տեղեկացնում է, որ պայմանագրի վավերացումից հետո 25 օրվա ընթացքում Իսրայելը պարտավորվում է Թուրքիային 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Հարաբերությունների կարգավորման պայմանագրի մասին 2016թ. մայիսի 31-ին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ ասելով, որ Թուրքիայի երկկողմ պայմանագրի ստորագրումը շատ մոտ է: Հռոմում երկկողմ բանակցությունների արդյունքում մշակված պայմանագիրը թուրքական կողմը ստորագրել էր հունիսի 28-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |