Տարածաշրջան09:58, 15 Օգոստոս 2016
Թուրքիան բողոքի նոտա հղել Ավստրիային` Վիեննայի օդանավակայանում հայտնված գրության համար

Թուրքիայում Ավստրիայի հավատարմագրված ներկայացուցիչը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, Վիեննայի Շվեհաթ օդանավակայանում վազող տողով «հակաթուրքական» գրության վերաբերյալ բացատրություն տալու համար:
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը` օդանավակայում տեղադրված էկրաններին մասնավորապես գրված է եղել.
«Թուրքիայում թույլ է տրվում 15 տարեկանից փոքր երեխաների հետ սեռական հարաբերություն ունենալ»:
Բանն այն է, որ Թուրքիայի սահմանադրական դատարանը առաջարկել էր, երկրի քրեական օրենսգրքի ամուսնության մասին հոդվածից հանել այն կետը, ըստ որի՝ մինչև 15 տարեկան երեխաների հետ ցանկացած տեսակի սեռական հարաբերության մեջ մտնելը որակվում է որպես սեռական ոտնձգություն:
Ըստ աղբյուրի Թուրքիան վերոնշյալ գրության համար բողոքի նոտա է հղել Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչությանը:
Նշվում է, որ ավելի վաղ նույնպես Վիեննայի օդանավակայանի էկրաններին Թուրքիային ուղղված նմանատիպ գրություններ են հայտնվել: Մասնավորապես՝ «Նրանք, ովքեր մեկնում են Թուրքիա հանգստանալու, աջակցում են Էրդողանին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |