Տարածաշրջան08:11, 11 Օգոստոս 2016
Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի 3 նահանգներում

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակումներ են իրականացրել Թուրքիայի սահմանամերձ Շըրնաք, քրդաբնակ Մարդին և Դիարբեքիր նահանգներում, որի հետևանքով կան բազմաթիվ սպանվածներ և վիրավորներ: Ինչպես փոխանցում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, Շըրնաքի Բեյթուշշեբափ և Ուլուդերե շրջանների միջև գտնվող տարածքում քուրդ զինյալները հարձակվել են թուրք զինվորներին տեղափոխող զրահապատ մեքենայի վրա: Հարձակման հետևանքով 4 զինվոր սպանվել է, 9 զինվոր էլ վիրավորվել է:
Նշվում է, որ այն բանից հետո, երբ թուրք զինվորները դիմել են պատասխան գործողությունների, քուրդ զինյալների որոշ մաս նահանջել է դեպի թուրք-իրաքյան սահման և հատել այն: Տարածքում թուրք ուժայինների կողմից սկսվել է լայնամասշտաբ գործողություններ, գործի են դրվել նաև «Kobra» ռազմական ուղղաթիռներ:
Քրդաբնակ Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում քուրդ գրոհայինները պայթեցրել են ոստիկանական միկրոավտոբուս, որի հետևանքով սպանվել է 1 ոստիկան, 2 քաղաքացիական անձ, 20 հոգի էլ վիրավորվել է, որից 5-ը ոստիկան է:
Դիարբեքիրի Սուր շրջանում նույնպես ոստիկանական մեքենա է պայթեցվել: Զոհվել է 5 քաղաքացիական անձ, վիրավորվել 12 հոգի, որից 5 ոստիկան են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |