Ղարաբաղ08:41, 11 Օգոստոս 2016
Էրդողան. «Ղարաբաղի հարցում որոշակի զարգացումներ կան»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո վերադարձի ճանապարհին լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև ԼՂՀ հիմնախնդրին:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքը հայտնում է, որ Էրդողանը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նշել է, որ այդ հարցում որոշակի զարգացումներ կան: Էրդողանը այդ համատեքստում կարևորելով Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության ֆորմատի ստեղծումը՝ հայտնել է, որ առաջարկել է նման ֆորմատ ստեղծել, ինչին Ադրբեջանն ու Ռուսաստանը դրական են արձագանքել: Ըստ Թուրքիայի նախագահի՝ ֆորմատի նպատակն է մոտիկից հետևել տարածշրջանում քաղաքական զարգացումներին՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի Խմբի աշխատանքի արդյունքից՝ նշելով, որ 23-24 տարի է անցել, սակայն ղարաբաղյան խնդիրը չեն լուծել կամ էլ չեն ցանկացել լուծել: Նրա կրածիքով Մինսկի խմբի բանակցությունների արդյունքները կարող էին այլ լինել, եթե գործընթացում ներգրավված լիներ նաև Թուրքիան:
«Սակայն այժմ որոշ զարգացումներ կան: Պարոն Պուտինը այդ հարցում հետևողականորեն առաջ է շարժվում: Իմ ցանկությունն է, որ 5 շրջանները ազատվեն, ինչից հետո կարծում եմ խնդիրը լրջորեն կհանդարվի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |