Ղարաբաղ10:04, 10 Օգոստոս 2016
Ըստ Չավուշօղլուի՝ Ղարաբաղյան հարցում Թուրքիայի և Ռուսաստանի առաջարկները նման են

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուս-թուրքական ճգնաժամից հետո երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքները դրական է գնահատել: Այս մասին Չավուշօղլուն հայտնել է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը: Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ է մշակվել և ռուս-թուրքական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի կհասնեն:
Չավուշօղլուն խոսել է տարածաշրջանային հարցերի՝ այդ թվում, Ղարաբաղի խնդրի մասին՝ նշելով, որ վերջինն անդրադառնում է Կովկասի անվտանգության վրա: Չավուշօղլուն նշել է, որ ղարաբաղյան հարցում Ռուսաստանը նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնց շրջանակներում կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել: «Ռուսաստանի առաջարկները նման են մեր առաջարկներին, որոնք մենք արել ենք Հայաստանին: Մենք Ղարաբաղի հարցում կանենք այն, ինչ մեզ է վիճակված»,-եզրափակել է Չավուշօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |