Տարածաշրջան08:49, 10 Օգոստոս 2016
Sabah. Հեղաշրջման փորձի հաջող ավարտի դեպքում Թուրքիայի նախագահ էր դառնալու գեներալ Օզթյուրքը

Անկարայի հանրապետական դատախազությունը ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում պարզել է, որ հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձի հաջող ավարտի դեպքում Թուրքիայի նախագահ էր դառնալու օդուժի նախկին հրամանատար, գեներալ Աքըն Օզթյուրքը:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը, հղում անելով դատախազությունում իր աղբյուրներին, հայտնում է, որ հեղաշրջման փորձ իրականացնողները պաշտոնների հետագա բաշխման վերաբերյալ քննարկումներն արել են Ստամբուլի Աքընջը ռազմաբազայում, որտեղ և պատանդ էին պահվում մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: Հենց այդ ժամանակ էլ քննարկվել է գեներալ Օզթյուրքին նախագահի պաշտոնում նշանակելու հավանականությունը:
Սակայն հեղաշրջման փորձից հետո ձերբակալված գեներալ Օզթյուրքը ցուցմուքներում նշել է, որ հեղաշրջումն իրականացնողների կազմած նշանակումների ցուցակի համաձայն ինքը պետք է նշանակվեր Գլխավոր շտաբի 2-րդ նախագահ: Նրա խոսքերը հաստատում են հետաքննության շրջանակներում առգրավված ցուցակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |