Քաղաքական12:37, 09 Օգոստոս 2016
Գերմանիայի փոխարտգործնախարարն այցելել է Թուրքիա

Գերմանիայի փոխարտգործնախարար Մարկուս Էդերերը երկու երկրների միջև անմիջական երկխոսություն հաստատելու նպատակով այցելել է Թուրքիա:
Թուրքական «Yenicaggazetesi» լրատվական կայքը հայտնում է, որ Գերմանիայի փոխարտգործնախարար Մարկուս Էդերերը հանդիպել է իր թուրք գործընկեր Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի խորհրդարանում:
Գերմանիայի ԱԳՆ փոխխոսնակ Զավսան Շելբին, մեկնաբանելով գերմանացի պաշտոնյայի այցը Թուրքիա, նշել է, որ այն նպատակ ունի ռազմական հեղաշրջման փորձից հետո ցույց տալ Գերմանիայի համերաշխությունը Թուրքիային, ինչպես նաև անմիջական երկխոսություն հաստատել երկու երկրների միջև: Նշելով, որ Թուրքիան շատ կարևոր գործընկեր է՝ Շելբին հիշեցրել է Թուրքիայում մահապաժի վերկանգնման հարցում Գերմանիայի դիրքորոշումը, ըստ որի, մահապաժի վերկանգնումը կարող է վերջ դնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններին, քանի որ այն չի համապատասխանում ԵՄ -ի հիմնարար արժեքներին:
Նշենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվել էին հուլիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |