Քաղաքական07:34, 04 Օգոստոս 2016
Գյուլենը կոչ է անում Արևմուտքին տապալել Էրդողանի իշխանությունը

Իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը արաբական «El Ğad» հեռուստաընկերության թղթակցի հետ խոսել է Թուրքիայի ներքաղաքական իրադրության մասին: Ըստ թուրքական «Timeturk» լրատվական ծառայության՝ քնննադատելով Թուրքիայի նախագահ Էրդողանին, Գյուլենն ասել է, որ այդ երկրում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները:
«Արևմուտքը թող միջամտի Թուրքիայի գործերին և տապալի ԱԶԿ-ի իշխանությունը: Արևմուտքն անհապաղ պիտի միջամտի իրավիճակին և իշխանությունը պետք է տապալի Թուրքիայում»,- նշել է գյուլենական համայնքի առաջնորդը:
Ըստ նրա՝ Թուրքիայում ավելի ու ավելի է մեծանում քաղաքացիական պատերազմ սկսելու վտանգը: Համոզված է, որ ՝ քանի դեռ Էրդողանը գահի վրա է, Մերձավոր Արևելքում անհնար է խաղաղություն հաստատել:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել: Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրեցին գյուլենական համայնքին և նրա ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին: Վերջինս հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին՝ այն անվանելով հոլիվուդյան ֆիլմի սցենարով բեմականացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |