Քաղաքական13:43, 04 Օգոստոս 2016
Գերմանաբնակ թուրք պատգամավորը պահանջել է արգելափակել Էրդողանի բանկային հաշիվները

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագծին աջակցություն հայտնած Գերմանիայի ընդդիմադիր «Ձախերի կուսակցության» ծագումով թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը խոսել է Թուրքիայում ստեղծված իրավիճակի և իրականացվող ձերբակալությունների մասին:
Թուրքական «Vandahaber» լրատվակայքի փոխանցմամբ` Դաղդելենը ,խոսելով հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին, հանդես է եկել մի կոչով, որը թուրքական աղբյուրը բնութագրում է որպես «սկանդալային»:
Կոչի մեջ մասնավորապես ասվում է. «Էրդողանի բռնի և հրեշավոր քաղաքականության, ինչպես նաև զանգվածային ձերբակալությունների դեմ պետք է անհապաղ պատժամիջոցներ կիրառենք»:
Պատգամավորը գերմանական «Neuen Osnabrücker Zeitung» պարբերականի հետ զրույցում շեշտել է, որ անհրաժեշտ է Էրդողանի բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ պահանջ ներկայացնել, թեև դրանից Թուրքիայի ու Գերմանիայի միջև առկա լարվածությունը էլ ավելի կսրվի:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը (Բունթեսթագը) ձայների ճնշող մեծամասնությամբ (մեկ դեմ և մեկ ձեռնպահ) հաստատել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի միջուկային գործունեության հետ կապված բանակցային գործըթացը։
Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |