Տնտեսական06:02, 03 Օգոստոս 2016
Թուրքիայի տնտեսությունը հեղաշրջման փորձի հետևանքով 100 մլրդ դոլարի կորուստ է կրել

Թուրքիայի առևտրի և մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թյուֆեքչին հայտարարել է, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով երկրի տնտեսությունը 300 մլրդ թուրքական լիրայի (մոտ 100 մլրդ 540 մլն դոլար) կորուստ է կրել:
Նախարարը նշել է, որ սա դեռ նախնական գնահատական է: Հնարավոր է, որ կորուստները դեռ գերազանցեն 300 միլիարդը:
«300 մլրդն ընդգրկում է ռազմական ինքնաթիռներ և ուղաթիռներ, զենք, զինամթերք, շենքեր: Գուցե քիչ եմ ասում և հնարավոր է աճի: Օրինակ՝ արտասահմանից արված պատվերները չեղարկվել են: Զբոսաշրջիկները չեն եկել: Միջնաժամկետ կտրվածքով պարզ կլինի, թե այս ամենն, ինչքան է արժեցել»,- նախարարի խոսքերը մեջբերել է թուրքական «Sabah» թերթը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ժողովրդին՝ նշելով, որ հեղաշրջման փորձը եթե ուրիշ երկրում լիներ, շուկաները ավելի քան մեկ շաբաթ փակ կմնային: Այնինչ Թուրքիայում հեղաշրջման փորձը կատարվել է ուրբաթ, իսկ արդեն երկուշաբթի բոլոր բանկերը, բորսաները, առևտրի կենտրոնները բաց են եղել: «Տոկոսադրույքներն արտառոց աճ չեն գրանցել, բորսաներում մեծ անկումները չեն արձանագրել»,-տեղեկացրել է Թյուֆեքչին:
Ըստ նրա՝ այս պահին բարդ իրավիճակ է զբոսաշրջության ոլորտում: Թուրքիայում ահաբեկչական հարձակումները, ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամը, իսկ այժմ նաև հեղաշրջման փորձը բացասական ազդեցություն են ունեցել զբոսաշրջության վրա: Նախարարը հույս է հայտնել, որ այս ամենից հետո այդ ոլորտում նույնպես դրական տեղաշարժեր կլինեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |