Տարածաշրջան07:19, 02 Օգոստոս 2016
Բինգյոլում քրդերը պայթեցրել են ոստիկանական մեքենա

Օգոստոսի 1-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի համանուն քաղաքի օդանավակայան տանող ճանապարհին պայթել է «Քուրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից ռումբերով բեռնված մեքենա:
Ըստ թուրքական «Hurriyet» օրաթերթի կայքի՝ պայթյունի ժամանակ ճանապարհով անցել է պարեկային ծառայություն իրականացնող ոստիկաններին տեղափոխող զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով սպանվել է 6 ոստիկան, 3 հոգի էլ վիրավորվել է, որից մեկի վիճակը ծանր է:
Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկանական ուժեր և շտապօգնության մեքենաներ: Այժմ պայթյունն իրականացրած քուրդ գրոհայիններին հայտնաբերելու ուղղությամբ գործողություններ են իրականացնում:
Տեղի ունեցածը հաստատվել է նաև Բինգյոլի նահանգապետարանի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |