Քաղաքական06:19, 02 Օգոստոս 2016
Իրանի նախագահն անհանգստացած է եղել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձով

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպամ Ռիզա Հաքքան Թեքինը հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ուշադիր հետևել է հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձի իրադարձություններին:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին դեսպանը հայտնել է իրանական «Tasnim» գործակալության թղթակցի հետ զրուցելիս:
«Ռուհանին հեղաշրջման փորձի տապալումից հետո զանգահարել է Էրդողանին և հայտնել, որ ողջ գիշեր չի քնել, հետևել է իրադարձությունների ընթացքին: Իրանում պետական ավանդույթը խորը արմատներ ունի, հեղաշրջման հարցին այնտեղ ուշի ուշով հետևել են: Չեմ կարծում, թե այլ երկրների ղեկավարները նման նրբությամբ ուսումնասիրել են այդ հարցը»,- պատմել է թուրք դեսպանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |