Տարածաշրջան07:37, 01 Օգոստոս 2016
Գյուլենի համոզմամբ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը բեմականացված է եղել

Իսլամի հայտնի գործիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայում հուլիսի 15-ին կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո առաջին հարցազրույցն է տվել: Գյուլենը ամերիկյան «CNN» հեռուստաալիքի եթերում հերքել է մեղադրանքները, թե հեղաշրջման հետևում ինքն է կանգնած և իր ղեկավարած կառույցը՝ գյուլենական համայնքը:
Գյուլենը համոզված է, որ հեղաշրջման փորձը բեմականացված է եղել: «Հեղաշրջումն ավելի շատ հոլիվուդյան ֆիլմի էր նմանվում՝ իր բեմականացված սցենարով: Տպավորություն էր, թե նրանք բացահայտում են մի բան, որը նախօրոք պլանավորած են եղել»:
Լրագրողի հարցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ինչ է կցանկանա ասել, Գյուլենը հույս է հայտնել, որ Էրդողանն Ալլահի առաջ մեղքերով չի կանգնի:
Նշենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունները թիրախ ընտրեցին Գյուլենին և նրա ղեկավարած կառույցը՝ մեղադրելով հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |