Տարածաշրջան07:10, 30 Հուլիս 2016
Թուրքիայի վարչապետը հայտարարել է Ստամբուլում և Անկարայում գտնվող ռազմաբազաները փակելու մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ռազմաբազանները, որտեղից հուլիսի 15-ին կատարված ռազմական հեղաշրջման ժամանակ զինվորներ և տանկեր էին դուրս եկել փողոց, փակվելու են:
Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը, վարչապետ Յըլդըրըմն այս մասին ասել է Քազանում ժողովրդի առջև ելույթ ունենալիս: Ըստ վարչապետի՝ հայտարարության՝ փակման ենթակա է «Աքընջը» ռազմաբազան, որը նրա բնորոշմամբ գյուլենական (ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարծ կառույց) շարժմանը հարող զինվորների ռազմաբազան է, ինչպես նաև բոլոր զինանոցները, որտեղից Անկարայի և Ստամբուլի փողոցներ տանկեր էին դուրս բերվել: Վարչապետը նշել է, որ «Աքընջը» ռազմաբազան կվերածվի զոհված զինվորների հիշատակի ոգեկոչման վայր:
«Ժողովրդի վրա տանկ քշողները, այլևս այնտեղ տանկեր չեն գտնի: Անկարայում դրանք կվերածվեն վայրերի, որտեղ մարդիկ հաճելի ժամանակ կանցկացնեն: Ի՞նչ գործ ունեն տանկերն Անկարայում և Ստամբուլում: Թշնամին ո՛չ Անկարայում է, ո՛չ էլ Ստամբուլում: Նրա տեղը հայտնի է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |