Տարածաշրջան08:34, 29 Հուլիս 2016
Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ոստիկանների որս է սկսվել

Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանների իսկական որս է սկսվել: Թուրքական «haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորմանն» (FETÖ) անդամակցության կամ դրա հետ կապի մեղադրանքով այս քաղաքում մեծ թվով ոստիկաններ են ձերբակալվել:
Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» կամ (որ միևնույնն է) «զուգահեռ կառույցի» միջև ենթադրյալ կապի բացահայտման նպատակով հարուցված քրեական գործի շրջանակներում շուրջ 200 ոստիկանի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել: Հետաքննությունը վարում է Իզմիրի ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի դատախազ Բերքանթ Կարաքայան:
Այս որոշման հիման վրա հուլիսի 29-ի առավոտյան Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ուժերը մի շարք հասցեներում համաժամանակյա գործողություն են իրականացրել: Նշված հասցեներում խուզարկություններ և մեծ թվով ձերբակալություններ են տեղի ունեցել:
Այս պահին դեռ հայտնի չէ ձերբակալվածներ հստակ թիվը, սակայն նշվում է, որ ամեն ինչ արվել է ցուցակում տեղ գտած բոլոր 200 ոստիկաններին ձերբակալելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |