Տարածաշրջան12:08, 27 Հուլիս 2016
ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել: BBC-ի թուրքական ծառայության համաձայն՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ և դեսպանատունը, և պետքարտուղարությունը ուշադրությամբ հետևում են Թուրքիայում հայտարարված արտակարգ իրավիճակի հետ կապված զարգացումներին:
Նշվել է, որ Անկարայի դեսպանատան և Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանի աշխատակիցները ցանկության դեպքում կարող են վերադառնալ ԱՄՆ:
Իսկ Թուրքիա մեկնելու մտադրություն ունեցող ԱՄՆ քաղաքացիների ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ եռամսյա արտակարգ իրավիճակի ընթացքում Թուրքիայում անվտանգության պահպանման նկատառումներով սովորականից ավելի լայնածավալ միջոցառումներ կարող են իրականացվել և երկրի ներսում ճամփորդելու սահմանափակումներ կարող են կիրառվել:
Թուրքիա մեկնել ցանկացող ԱՄՆ քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել զերծ մնալ երկրի հարավարևելյան շրջաններ մեկնելուց:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում եռամսյա ժամկետով արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որի ընթացքում իշխանության կողմից կարող են ուժեղացված անվտանգության միջոցառումներ և ամենատարբեր արգելքներ ու սահմանափակումներ կիրառվել: Իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակի ժամկետը կարող է երկարաձգվել ևս 4 ամսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |