Իրավական12:24, 26 Հուլիս 2016
Թուրքիայում ձերբակալվածները կտտանքների ու բռնությունների են ենթարկվում

«Համաներման միջազգային կազմակերպությունը» ահազանգում է, որ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվածները ենթարկվում են վատ վերաբերմունքի և կտտանքների: «Deutsche Welle» -ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք «հավաստի աղբյուրներից» տեղեկություն են ստացել այն մասին, որ ձերբակալվածների նկատմամբ անգամ սեռական բռնություններ են կիրառվում:
Կազմակերպության տնօրեն Ջոն Դելհոյսենը հայտարարել է, որ Թուրքիայի պետական և ոչ պետական հաստատություններում կասկածյալներին ստիպում են մարմնի համար անհարմար և ցավ պատճառող դիրքերով մնալ մինչև 48 ժամ, ծեծում են, կտտանքների ենթարկում, բռնաբարում:
Դելհոյսենը կոչ է արել Թուրքիային «վերջ դնել այդ տգեղ գործողություններին» և թույլ տալ անկախ դիտորդներին՝ մուտք գործել բոլոր հաստատություններ:
Իսկ Թուրքիայի արդարադատության նախարարությունը իր պաշտոնակայքում հրապարակած հայտարարությամբ հերքել է «Համաներման միջազգային կազմակերպության» մեղադրանքները՝ դրանք անհիմն համարելով:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված և անհաջողության մատնված հեղաշրջման փորձից հետո երկրում 13.000-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել: Հայտնի է, որ ձերբակալվածներից 8800-ը զինվորականներ են, 500-ը՝ ոստիկաններ, 2100-ը՝ դատավորներ ու դատախազներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |