Միջազգային09:31, 25 Հուլիս 2016
Յունկեր. «Եթե Թուրքիան մահապատիժը վերադարձնի, կդադարեցնենք ԵՄ անդամության բանակցությունները»

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Անկարան վերականգնի մահապատժի կիրառումը, ապա իրենք անմիջապես կդադարեցնեն ԵՄ (Եվրամիություն) անդամության վերաբերյալ բանակցությունները Թուրքիայի հետ:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը, հղում անելով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը, մեջբերել է նաև Յունկերի հետևյալ խոսքերը. «Թուրքիան այն վիճակում չէ, որ կարճ ժամանակում կարողանա ԵՄ անդամ դառնալ»:
Հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականների կողմից նախաձեռնված անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո որոշ շրջանակներ սկսեցին պահանջել, որ հատուկ հեղաշրջման կազմակերպիչների համար կրկին կիրառվի 2004-ին ամբողջությամբ վերացված մահապատիժը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել են, որ նորմալ են վերաբերվում այդ պահանջին, քանի որ այն արվել է ժողովրդի կողմից, սակայն վերջնական որոշումը թողեցին խորհրդարանին: Մահապատժի կրկին կրառության մեջ դնելուն դրական է արձագանքել նաև ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ), իսկ մյուս 2 խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները`քեմալական ԺՀԿ-ն (Ժողովրդահանրապետական կուսակցություն-CHP), քրդամետ ԺԴԿ-ն (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-HDP):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ»,-նշում է Թուրքիայի ԱԳՆ-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |