Հասարակական08:08, 21 Հուլիս 2016
Թուրքիայում տարբեր կրոնների հոգևոր առաջնորդները հանդես են եկել հռչակագրով

Թուրքիայում 3 կրոնի ներկայացուցիչներ և մի շարք երկրների հյուպատոսներ «Ժողովրդավարության հռչակագիր» են ստորագրել:
Թուրքական «Risalehaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեթ Միսբահ Դեմիրջանի գլխավորությամբ կրոնական առաջնորդներ, հյուպատոսներ, գործարարներ, մշակութային գործիչներ, արվեստագետներ, մարզիկներ և լրագրողներ են քայլել դեպի Թաքսիմ հրապարակի հուշարձանի մոտ և հարգել հուլիսի 15-ին ռազմական հեղաշջման փորձի հետևանքով զոհվածների հիշատակը:
Այնուհետև Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեթ Միսբահ Դեմիրջանն ընթերցել է «Ժողովրդավարության հռչակագրի» տեքստը:
«Ժողովրդավարությունն ազատություն, հավասարություն է: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձը մահափորձ էր մեր ազատության, հավասարության, բազմազանության մեր գոյության դեմ: Թուրքիայի քաղաքացիները այդ մահափորձի դեմ պատմության մեջ ամենապատվաբեր դիմադրությունը ցույց տվեցին: Մեր ժողովուրդը, պետական կառույցները, համայնքները, հասարակական կազմակերպությունները և մեդիադաշտը այս քննությունը հաջողությամբ հանձնեցին»,- նշված է հռչակագրի տեքստում:
Թուրքիայի հրեաների առաջնորդ Իսակ Հալևայի, ասորիների պատրիարք Յուսուֆ Սաղի, Ստամբուլի կաթոլիկների եպիսկոպոս Ռուբեն Տիերաբլանկա Գոնզալեզի և այլ առաջնորդների հետ միասին հռչակագրի տակ ստորագրել է նաև Կ.Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |