Քաղաքական13:47, 21 Հուլիս 2016
Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը ներկայացվել է մեջլիս

Հունիսի 20-ին Անկարայում կայացած ազգային անվտանգության խորհրդի ու դրան հաջորդած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում 3 ամսով արտակարգ դրություն սահմանելու որոշում է կայացրել: Այժմ համապատասխան օրինագիծը պետք է ներկայացվի օրենսդիր մարմին:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցությունը դռնփակ հանդիպում է անցկացրել հարցի շուրջ դիրքորոշումը հստակեցնելու համար: Կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպումից հետո հայտարարել է, որ խմբակցությունը չի կարող ժողովրդավարության համար որոշում կայացնել:
«Մենք հանդես ենք գալիս հանուն ժողովրդավարության»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն:
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) խորհրդարանական խմբակցությունը նույնպես նիստ է գումարել, որից հետո կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին գրավոր հայտարարություն է տարածել: Նշել է, որ Թուրքիայի համար բավականին զգայուն ժամանակաշրջանում արտակարգ դրություն մտցնելու փաստը դրական են գնահատում, և կուսկացությունն աջակցելու է այդ որոշմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |