Հասարակական09:31, 20 Հուլիս 2016
Թուրքիայում մահապատժի վերականգնումը կհանգեցնի փախստականների նոր ալիքի դեպի Եվրոպա

Ավստրիայում հրատարակվող «Österreich» օրաթերթում ստամբուլյան թղթակցի ստորագրությամբ հրապարակվել է «Պատրաստ եղեք Թուրքիայից 100 հազար փախստականների Եվրոպա գալուն» վերնագրով նյութ: Ըստ «Hurriyet» -ի՝ հեղինակը փախստականների հնարավոր նոր գաղթի պատճառ է համարում այն հանգամանքը, որ Թուրքիայում նորից կարող վերականգնվել մահապատիժը, որի մասին լուրերը շրջանառվեցին Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Ըստ վերոնշյալ լուրի` թուրքական իշխանությունները մահապատժի գործոնը կօգտագործեն Թուրքիայում ապրող, հայ, քուրդ, ալևի փոքրամասնությունների դեմ: Եվ հենց նույն մահապատժի պատճառով հազարավոր ոստիկաններ և զինվորներ Թուրքիայից կփախչեն ԵՄ-ի (Եվրամիություն) երկրներ:
Նյութում մեջբերվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղաշրջման փորձից հետո հնչեցրած այն խոսքերը, թե «Եթե Թուրքիայի խորհդարանը օրենք ընդունի մահապատժի մասին, ապա ես դա կվավերացնեմ»:
«Աշխարհիկները հանդես են գալիս, թե հեղաշրջում ցանկացող բանակի և թե Էրդողանի դեմ: Երկրի ընդդիմությունը Էրդողանի նախագահական համակարգն անցկացնելու համար ամեն հնարավոր բան անում է»,-եզրափակում է թերթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |