Տնտեսական11:26, 19 Հուլիս 2016
Հեղաշրջման փորձից հետո տեղի է ունեցել լիրայի փոխարժեքի ամենամեծ անկումը 2008-ից ի վեր

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում սկսված ռազմական հեղաշրջման փորձն իր ազդեցությունն ունեցավ նաև երկրի ֆինանսատնտեսական վիճակի վրա: Թուրքական «Onedio.com» լրատվակայքը ներկայացնում է ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում նշյալ ոլորտում տեղի ունեցած և ակնկալվող ուշագրավ զարգացումները:
Մասնավորապես, վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ «հեղաշրջման փորձ է կատարվել» բովանդակությամբ հայտարարությունից հետո Թուրքիայում կտրուկ աճել է լիրայի վաճառքի ինտենսիվությունը: Միաժամանակ թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ մեկ երեկոյի ընթացքում անկում է ապրել 0.6 տոկոսով: Դոլար-լիրա փոխհարաբերությունը նշյալ ժամանակահատվածում 1 դոլար=2.88 թուրական լիրա փոխարժեքը դարձել է 1 դոլար=3.05 թուրքական լիրա: Այնուհետև նահաջել է մինչև 3.01: Սա լիրայի փոխարժեքի արձանագրված ամենամեծ անկումն է 2008թ. հետո:
Թուրքիայի «Denizbank»-ի գլխավոր տնօրեն Հաքան Աթեշը տեղեկացրել է, որ ուրբաթ օրը (հուլիսի 15-ին) այլ ուրբաթների համեմատ բանկոմատներից շուրջ 2.5 անգամ ավելի շատ գումար է կանխիկացվել: Սակայն բանկի տնօրենը ընդգծել է, որ շուկայի նման տատանումները նորմայի սահմաններում են:
Իսկ ներդրումների ոլորտի մասնագետներից Գյոքհան Ուսկուայը նշել է, որ Թուրքիայում յուրաքանչյուր ամիս որևէ մասշտաբային դեպք է արձանագրվում, այդ պատճառով էլ օտար ներդրողների մի մասը կարող է իր բաժնեմասերը վաճառելով դուրս գալ երկրից: Սակայն, Ուսքուայի համոզմամբ, դա ժամանակավոր բնույթ կկրի և ներդրողները դեռ կվերադառնան Թուրքիա:
Վերջին զարգացումները նաև թուրքական բանկերի համար են վճռորոշ եղել: Մասնավորապես, Թուրքիայի ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամը հայտարարել է, որ թուրքական «Asya Katılım Bankası» բանկը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը: Բանկի հետ կապված բոլոր վճարումները ընդունելու իրավունքը տրվել է «Şekerbank»-ին:
Ձախողված հեղաշրջման պատճառով էլ ավելի մեծ անկումներ են սպասվում նաև զբոսաշրջության ոլորտում: Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո դեռ նոր-նոր կարգավորվող ռուս թուրքական հարաբերությունները ճգնաժամի մեջ գտնվող զբոսաշրջության ոլորտում աշխուժացման հնարավորություն էին ստեղծել, սակայն հուլիսի 15-ի դեպքերից հետո ակնկալվում է, որ տարվա երկրորդ կիսամյակում էլ տուրիզմում առանձնապես աշխուժություն չի նկատվի:
Իսկ «Bloomberg News»-ի գնահատմամբ՝ նավթի առևտրի համար կարևոր տարանցիկ երկիր հանդիսացող Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են խաթարել նավթի տեղափոխման գործընթացը, ինչպես նաև՝ նպաստել նավթի գնի բարձրացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |