Տարածաշրջան10:17, 15 Հուլիս 2016
Ֆեթուլլահ Գյուլենի կողմից վերահսկվող միջոցները գնահատվել են 150 մլրդ դոլար

Թուրքիայում գնահատել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, հայտնի իսլամական քարոզիչ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմից վերահսկվող անշարժ ու շարժական գույքը, ինչպես նաև դրամական միջոցները:
Ըստ թուրքական «Aktifmedya.com» լրատվական կայքի` 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում բռնկված կոռուպցիոն սկանդալի և դրա շրջանակներում բազմաթիվ պաշտոնյաների ձերբակալությունների նախաձեռնող Գյուլենը Թուրքիայում և դրա սահմաններից դուրս մոտ 150 մլրդ դոլարանոց կարողություն է վերահսկում:
Թուրքական իշխանությունների կողմից FETÖ (Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ) անունը ստացած կազմակերպությանն են վերագրվում Թուրքիայում գործող և 9106 ընկերություններ միավորող «Kaynak», «Koza-İpek», «Naksan», «Akfa», «Boydak» հոլդինգները, որոնց վրա դատարանի որոշմամբ պետական կառավարիչներ են նշանակվել: Գյուլենականներին են պատկանում նաև 1.350 դպրոց ու 17 համալսարան Թուրքիայում:
Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությամբ Անկարայի հանրապետական դատախազությունը բազմաթիվ գործեր է հարուցել Գյուլենի և նրա կողմնակիցների նկատմամբ: Գործի շրջանակներում պատրաստվել է նաև հատուկ դոսյե, որով ԱՄՆ-ից պետք է պահանջվի Գյուլենի հանձնումը Թուրքական իրավապահ մարմիններին:
Գյուլենի տրամադրության տակ գտնվող միջոցների գնահատումը կատարվել է վերոնշյալ քրեական գործի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |