07:12, 14 Հուլիս 2016
Թուրքիան պատվիրակություն է ուղարկում Մոսկվա

Թուրքիայի 3 նախարարության ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը ռուսական իշխանությունների հրավերով մեկնում է Մոսկվա:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ նշյալ թեմայով արած հայտարարությանը, տեղեկացնում է, որ Ռուսաստան են մեկնելու Թուրքիայի արտաքին գործերի, տրանսպորտի, ծովագնացության և կապի, մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև ներքին գործերի նախարարության ներկայացուցիցչներից բաղկացած պատվիրակություն: Վերջիններս ռուս պաշտոնյաների հետ հանդիպումներ են ունենալու Մոսկվայում տեղի ունենալիք ժողովի ժամանակ:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ նշյալ ժողովի ժամանակ քննարկվելու են երկու երկրների միջև դադարեցված չարտերային չվերթների վերսկսման հարցը, զբոսաշրջիկների անվտանգության, տուրիզմի ոլորտում համագործակցության, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումներին վերաբերող խնդիրներ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |