Հասարակական08:19, 08 Հուլիս 2016
Թուրքիան հայտնվել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի «ամոթալի ցուցակում»

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց առևտրի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան այս զեկույցում հայտնվելու է «ամոթալի ցուցակում»:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Էրդողան Թոփրաքը թեմայի առնչությամբ նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) իր կառավարման 14 տարիների ընթացքում Թուրքիան վերածել է «մարմնավաճառության և մարդկանց առևտրի կենտրոնի»:
Թոփրաքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարության զեկույցում Թուրքիայի վերաբերյալ մասնավորպես հետևյալն է արձանագրվել.
- Մարմնավաճառության, մարդկանց առևտրի և անմարդկային պայմաններում մարդկանց հարկադիր աշխատանքի համար Թուրքիան հանդիսանում է և որպես նպատակակետ, և որպես տարանցիկ երկիր, իսկ որոշ դեպքերում՝ նաև որպես ելակետային երկիր:
- Թուրքական ոստիկանությունը հարկ եղածի պես չի հետևում մարդկանց առևտրին, չի վերահսկում ենթակառույցները: Մարդկանց առևտրի դեմ պայքարի նվազագույն միջոցառումներ անգամ այս երկրում չեն կատարվում:
- Վերջին մեկ տարում շուրջ 1 միլիոն սիրիացի և 100.000 իրաքցի փախստական է տեղափոխվել Թուրքիա: Հազարավոր փախստական երեխաներ փողոցներում ողորմություն են խնդրում, իսկ մեծահասակները արհեստանոցներում ու դաշտերում հարկադրաբար աշխատում են ստրուկների պես. նրանք անչափ ցածր աշխատավարձով, անմարդկային պայմաններում կատարում են շատ ծանր աշխատանքներ:
- Սիրիացի և այլ օտարազգի կանայք ու աղջիկները իսլամիստական խմբավորումների կազմում վաճառվում են հասարակաց տներին, գումար վաստակելու նպատակով բառերում, դիսկոներում, տներում հարկադրաբար մարմնավաճառությամբ են զբաղվում:
- ԱԶԿ-ի իշանությունը 2009թ. հետո չի թարմացրել ու զարգացրել մարդկանց առևտրի դեմ պայքարի իր գործողությունների պլանը: Այդ պատճառով էլ մարդկանց շահագործումներն ու առևտուրը ավելի է հեշտանում և տարածվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |