19:38, 08 Հուլիս 2016
Թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել PKK-ի դիրքերը

Թուրքիայի զինված ուժերին (TSK) պատկանող կործանիչները ռմբակոծել են Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում և Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդսիտանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դիրքերը:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցի իրազեկմամբ` օդային օպերացիաների ընթացքում սպանվել է 12 քուրդ զինյալ և ոչնչացվել 15 թիրախ: Նշվում է, որ Շեմդինլի շրջանում թուրքական կործանիչներն ինտենսիվորեն ռմբակոծել են հատկապես Հաբեշթի կոչվող դաշտային տարածքը: Իսկ Հյուսիսային Իրաքում կրակի տակ են պահվել Ավաշին և Բասյան շրջանները:
Աղբյուրը հաղորդում է, որ ավելի վաղ PKK-ականները Շեմդինլի շջանի Դերեջիք քաղաքում (գտնվում է թուրք-իրաքյան սահմանին) կրակ են բացել թուրքական ստորաբաժանումների վրա: Թուրքական ուժերը դիմել էին պատասխան գործողությունների, ինչից հետո քուրդ գրոհայինները նահանջել էին ելման դիրքեր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |