Մշակութային14:01, 04 Հուլիս 2016
Թուրքիայում կբացվի պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը

Թուրքիայում բացվելու է լուսանկարների միջազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրվելու են աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները, ներկայացվելու է նրա կյանքն ու արվեստը: Թուրքական «Murekkephaber» լրատվական կայքը հայտնում է, որ նախագծի հեղինակը Թուրքիայում հայտնի «Doğuş Grup» ընկերությունն է, որը հայտնի լուսանկարչի հետ համագործակցելու իրավունք է ձեռք բերել:
Համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարություն է արել «Doğuş Grup»-ի գործադիր խորհրդի նախագահ Ֆերիթ Շահենքը: Վերջինս նշել է, որ թանգարան հիմնելով նպատակ ունեն Արա Գյուլերի ամբողջ ստեղծագործական արխիվը պահպանել և փոխանցել գալիք սերունդներին: Շահենքի խոսքերով՝ այդ համագործակցության շրջանակներում մի շարք միջոցառումներ են ձեռնարկելու Գյուլերին և նրա ստեղծագործությունները ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ներկայացնելու և սերնդեսերունդ փոխանցելու համար:
«Բեյօղլուում գտնվող շենքը, որտեղ Արա Գյուլերը ծնվել, մեծացել, է հետո էլ որոշ ժամանակ օգտագործել որպես արհեստանոց, կվերածվի լուսանկարների պատկերասրահի, որը միջազգային նշանակություն կունենա և կդառնա Թուրքիայի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկը»,-տեղեկացրել է Շահենքը:
Նա նաև նշել է, որ թանգարանում ցուցադրվելու են անվանի հայ լուսանկարչի գրքերը, հուշերը, հուշանվերները, մրցանակները, պաստառները, դիմակները, անձնական իրերը, հավաքածուները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |