Տնտեսական08:09, 02 Հուլիս 2016
Թուրքիայում 2016թ. հունիսին արտահանման ծավալներն աճել են

Թուրքիայի արտահանողների խորհուրդը (TİM) տվյալներ է հրապարակել 2016թ. հունիսին իրականացված արտահանման ծավալների վերաբերյալ: Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայում 2016թ. առաջին կիսամյակի արտահանման ծավալները 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 3.8 տոկոսով և կազմել են 70 մլրդ 654մլն դոլար:
Իսկ վերջին 12 ամսվա կտրվածքով Թուրքիայում արտահանման ծավալները նվազել են 6.6 տոկոսով (համեմատելով նախորդ 12 ամսվա հետ-խմբ) և կազմել 141 մլրդ 64մլն դոլար:
Նշվում է, սակայն, որ 2016թ. հունիսին իրականացված արտահանման ծավալները 2015 նույն ամսվա համեմատ աճել են 1.8 տոկոսով՝ կազմելով 11 մլրդ 865մլն. դոլար:
2016թ հունիսին արտահանման ծավալները մեծ են եղել հակապես ավտոմեքենաների արդյունաբերության ոլորտում՝ հասնելով 2 մլրդ 131մլն 505 հազար դոլարի: Արտահանման ծավալներով երկրորդ հորիզոնականում տեքստիլ արդյունաբերության սեկտորն է (1 մլրդ 531մլն 503 հազար դոլար): Երրորդ հորիզոնականում քիմիական արդյունաբերությունն է (1 մլրդ 322 մլն 503 հազար դոլար):
Ամենաշատ արտահանումն իրականացվել է դեպի Գերմանիա, ԱՆգլիա, Իտալիա ԱՄՆ և Իրաք;
TİM-ի նախագահ Բույուքէքշին նշել է, որ չնայած համաշխարհային էկոնոմիկայում դրսևորվող տատանումներին, ռուս-թուրքական և թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա արտահանման ծավալների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |