Հասարակական06:57, 01 Հուլիս 2016
Ամերիկահայ երգչուհու ցավակցական գրառումը զայրացրել է թուրքերին

Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը Twitter-ում գրառում է կատարել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Թուրքական «Sondakika» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հռչակավոր երգչուհին մասնավորապես գրել է. «Մենք բոլորս աղոթում ենք Թուրքիայի օդանավակայանի անմեղ զոհերի համար»:
Սակայն գրառման վերջում օգտագործված «ռումբ» և «պայթյուն» սմայլիկների պատճառով երգչուհին խիստ քննադատության է արժանացել: Օգտատերերը նրան մեղադրել են անկեղծ չլինելու մեջ՝ հիշեցնելով, որ սմայլիկները բոլորովին տեղին չեն, քանի որ կատարվածի մեջ զվարճալի ոչինչ չկա:
Ավելի ուշ Շերը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով, որ ցավում է անտեղի օգտագործված սմայլիկների համար: Երգչուհին ընդգծել է, որ նա դրանք օգտագործել է միայն այն պատճառով, որ ցանկանում էր ավելի շատ հույզեր արտահայտել, քան թույլ է տալիս ընդամենը 140 նիշ պարունակող գրառումը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում մահապարտների իրականացրած երեք հաջորդական պայթյունների հետևանքով 42 մարդ է զոհվել, կան շուրջ 240 վիրավորներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |