Հասարակական08:31, 29 Հունիս 2016
Թուրքական ԶԼՄ-ները հիշել են ASALA-ի հարձակումը Անկարայի Էսենբողա օդանավակայանի վրա

Թուրքիայի օդանավակայաններում վերջին 34 տարվա ընթացքում 3 ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, որի հրապարակած նյութը լայնորեն տարածվել է այնպիսի թուրքական առաջատար լրատվամիջոցների կողմից, ինչպիսիք են Hurriyet-ը, Cumhuriyet-ը, Yeni Safak-ը, Haberler-ը:
Նշվում է, որ
առաջին հարձակումը եղել է 34 տարի առաջ՝ 1982 թվականի օգոստոսի 7-ին, Անկարայի Էսենբողա օդանավակայանում:
Երկրորդ հարձակումն իրականացվել է 2015 թվականին Ստամբուլի Սաբիհա Գյոքչեի անվան օդանավակայանում:
Երրորդը Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն է:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Էսոնբողայի օդանավակայանի վրա հարձակում գործած անձինք եղել են «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) անդամներ Զոհրաբ Սարգսյանը և Լևոն Էքմեքչյանը, որոնք ներկայացվում են իբրև ահաբեկչներ: Այդ ժամանակ թուրք ուժայինների իրականացրած օպերացիայի ընթացքում սպանվում է 9 մարդ:
Պետք է նշել, որ թուրքական պատմագրությունն ու լրատվությունը խեղաթյուրված են ներկայացրել Էսենբողա օդանավակայանում տեղի ունեցած դեպքերը: ASALA-ի «Կարին» ռազմական գործողության իրական նպատակը եղել է Թուրքիայի այն ժամանակվա վարչապետի սպանությունը, որի ինքնաթիռը պիտի վայրէջք կատարեր Էսենբողա օդանավակայանում, բայց վերջին պահին վարչապետի ինքնաթիռը ուղղությունը փոխել է, իսկ դեպքերը զարգացել են չնախատեսված սցենարով:
Թուրք ոստիկանների հետ 1.5 ժամ տևած փոխհրաձգության արդյունքում Զոհրաբ Սարգսյանը զոհվում է, իսկ Լեւոն Էքմեքչյանը՝ ծանր վիրավոր, արնաքամ վիճակում գերեվարվում: Մեկ ամիս հետո հրավիրվում է ընդամենը 1 դատական նիստ և առանց դատապաշտպանի, առանց պատշաճ թարգմանության Լևոնին մահապատժի ենթարկելու որոշում է կայացվում: 25-ամյա Լևոնը կախաղան է բարձրացվում 1983-ի հունվարի 29-ին:
33 տարի շարունակ Լևոնի գերեզմանը Թուրքիայում չի ունեցել ոչ շիրմաքար, ոչ էլ՝ խաչ: Նրա աճյունը այս տարի Անկարայից Ֆրանսիա է տեղափոխվել:

Իսկ Սաբիհա Գյոքչեի անվան օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել էր 1 մարդ, ևս մեկը ծանր վիրավորվել էր:
Երեկ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից և կրակոցներից սպանվել է 36 մարդ: Ըստ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:Զոհերի թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |