Իրավական07:59, 23 Հունիս 2016
Մեջլիսի հայ պատգամավորը դատի է տվել թուրք ազգայնականներին հայատյաց արտահայտությունների համար

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը դիմել է դատարան: Նա դատական հայց է ներկայացրել ուլտրաազգայնական «Ուլքու օջաքլար» կազմակերպության անդամների դեմ, որոնք հրապարակայնորեն հնչեցրել են հայատյաց արտահայություններ: Ի դեպ, «Ուլքու օջաքլար»-ը հայտնի է «Գորշ գայլերի» հետ ունեցած սերտ կապերով:
Ինչպես հաղորդում է թուրքական «Wanhaber» լրատվական կայքը, վերոհիշյալ կազմակերպության անդամները Ստամբուլում գերմանական հյուպատոսարանի առաջ կազմակերպված բողոքի ցույց ժամանակ վանկարկել են հետևյալ լոզունգը՝ «Ամենալավ հայը, մեռած հայն է»:
Բողոքի ակցիան «Ուլքու օջաքլար»-ի անդամները կազմակերպել էին այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունթեսթագը (խորհրդարան) ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագիծ: Ակցիայի մասնակիցները ծածանել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները:
Ըստ Փայլանի` բողոքի ցույցի ժամանակ հայատյաց բովանդակությամբ մի շարք այլ արտահայտություններ ևս հնչեցվել են, որոնք պարունակել են բացահայտ սպառնալիքներ՝ ուղղված հայ ժողովրդին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |