• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 15:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:43, 10 Հունիս 2016

Ստամբուլում կայացել է «Ակոս»-ին ուղղված սպառնալիքների քրգործով դատական նիստը

Ստամբուլում կայացել է «Ակոս»-ին ուղղված սպառնալիքների քրգործով դատական նիստը

Ստամբուլի առաջին ատյանի քրեկան դատարանում կայացել է Թուրքիայի հայկական «Ակոս» թերթին ուղղված վիրավորանքների և սպառնալիքների քրգործով դատական նիստը: Թուրքական «Cumhuriyet»  թերթի կայքի տեղեկացմամբ՝ նիստին ներկա են գտնվել մեղադրյալներն ու կողմերի փաստաբանները, իսկ մեղադրող կողմ հանդիսացող «Ակոս» -ի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը նիստին չի մասնակցել:

Գործով մեղադրյալներ Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և «Թուրանյան օջախներ» (Turan Ocakları) ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուրչարը հերքել են իրենց ուղղված մեղադրանքները:

Միջանկյալ նշենք, որ 2015թ. ապրիլի 24-ին «Ակոս»-ի խմբագրատան շենքի դիմաց սև ծաղկեպսակ էր դրվել և «Ակոս»-ին ուղղված վիրավորանքներ ու սպառնալիքներ պարունակող թռուցիկներ էին բաժանվել: Այնուհետև մեղադրյալները հանդես էին եկել նույնաբովանդակ մամլո հաղորդագրությամբ և այդ տեքստը տարածվել էր նաև սոցիալական ցանցերում:  «Ակոս»-ը մեղադրվել էր ղարաբաղյան հարցում Հայաստանին աջակցելու մեջ, հնչեցվել էր «մի օր անսպասելի կվերադառնանք» սպառնալիքը:

Նիստի ժամանակ մեղադրյալնեը պնդել են, որ իրենք չեն ճանաչում ոչ 2007թ. սպանված թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքին , ոչ էլ ներկայիս խմբագիր Էդվարդ Դանզիկյանին: Նրանց նպատակը եղել է իրենց բողոքն արտահայտել Թուրքիայի կողմից չճանաչված Հայոց ցեղասպանության  և Լեռնային Ղարաբաղի հարցում հայամետ հրապարակումներ կատարող «Ակոս»-ի գործունեության դեմ և պետության ուշադրությունը հրավիրել թեմայի վրա:

Իսկ որպես վկա հանդես եկած Ֆեթհիյե Չեթինը, ով նաև «Ակոս»-ի փաստաբանն է, նկարագրելով դեպքի օրը տեղի ունեցած իրադարձությունները՝ նշել է, որ Հրանտ Դինքի սպանությունից առաջ էլ «Ակոս»-ին ուղղված նմանատիպ հայտարարություններ ու սպառնալիքներ, հայատյաց կոչեր էին հնչեցվել: Այդ պատճառով էլ դեպքը անհանգստացրել է թերթի աշխատակիցներին:

Դատարանը միջանկյալ որոշում է կայացրել մեղադրող կողմ հանդիսացող Էդվարդ Դանզիկյանին հարկադրաբար դատարանի դահլիճ բերելու մասին: Միաժամանակ մերժել է մեղադրյալների առաջադրած վկայի հարցաքննությունը: Նիստը հետաձգվել է:

Նշենք, որ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ արձանագրվել էր, որ կասկածյալները անհիմն մեղադրնաքներ են ուղղել «Ակոս»-ի խմբագիր Էդվարդ Դանզիկյանին, ով լինելով Թուրքիայի քաղաքացի և Հայաստանի իշխանությունների վրա ազդեցության որևէ լծակ չունենալով, չէր կարող որևէ դեր խաղալ ղարաբաղյան հարցում Հայաստանի քայլերի ընտրության մեջ:  Վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով պահանջվել էր մեղադրյալների համար որպես պատիժ սահմանել 9 ամսից մինչև 4 տարի ազատազրկում :

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»
Իսրայելցի լրագրող. «Այսօր Կատարը, վաղը՝ Թուրքիան»

Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։

Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը
Պակիստանում թուրքական ընկերությունների ներդրումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրքիան ցավակցել է Կատարին իսրայելական հարձակման համար
Թուրքիան ցավակցել է Կատարին իսրայելական հարձակման համար

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}