Իրավական07:10, 30 Մայիս 2016
Թուրքիայում կատարված հանցագործությունների վիճակագրությունը

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հրապարակել է 2015թ. երկրում կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալները:
Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ անցյալ տարվա ընթացքում իրավապահների կողմից արձանագրվել է 3.226.000 հանցագործություն:
Գողության ամենաշատ դեպքերն արձանագրվել են Ստամոբուլում, սահմանադրական պետության կարգի դեմ կատարված հանցագործութուններն առավելապես գրացվել են Հաքքարի նահանգում: Թունջելիում, Կարսում և Բինգյոլում հիմնականում քրգործեր են հարուցվել ահաբեկչության դեմ պայքարի օրենքի խախտման մեղադրանքով, իսկ Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայում գերակշռել են հիմնականում մաքսանենգության դեպքերը:
Պարզվել է, որ նշյալ ժամանակահատվածում ամենամեծ թվով քրեական գործեր հարուցվել եմ Մարմարայի շրջանում (963.000): Միջին Անատոլիայում 2015թ. ընթացքում գրանցվել է 537.000, Էգեյան շրջանում՝ 511.000, Միջերկրածովյան շրջանում՝ 484.000, Սևծովյան շրջանում՝ 301.000, Հարավարևելյան Անատոլիայում՝ 346.000, Արևելյան Անատոլիայում՝ 181.000 հանցագործություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |