Իրավական09:05, 12 Մայիս 2016
«Վիրավորված» Էրդողանն այս անգամ կթակի Քյոլնի բարձրագույն դատարանի դռները

Քյոլնի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` գերմանական «Axel Springer» ամենամեծ մեդիա հոլդինդի ղեկավար Մատիաս Դյոպֆների դեմ ներկայացրած հայցը մերժել է: Թուրքիայի նախագահը պատրաստվում է դիմել շրջանի բարձրագույն դատարան:
Ըստ թուրքական «İnternethaber.com» լրատվական կայքի` Էրդողանի փաստաբանը Դյոպֆների դեմ հայց էր ներկայցրել այն բանից հետո, երբ վերջինս գերմանական թերթերից մեկում բաց նամակ էր հրապարակել` ի պաշտպանություն Էրդողանի վերաբերյալ ծաղրական բանաստեղծություն ընթերցած գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի:
Հրապարակված բաց նամակում Դյոպֆները գրել էր, որ շատ է հավանել Բյոհմերմանի բանաստեղծությունը և կարդալիս քահ-քաղ ծիծաղել է, ինչն էլ վկայում է դրա հաջողված լինելու մասին: Դյոպֆները նշել է նաև, որ միանում է բանաստեղծության մեջ Էրդողանի հասցեին հնչած ձևակերպումներին:
Էրդողանի փաստաբանի ներկայացված հայցում Քյոլնի դատարանից պահանջվել էր ժամանակավորապես սահմանափակել գերմանական մեդիա հոլդինգի ղեկավարի գործունեությունը, սակայն դատարանը գործ չի հարուցել` հիմնավորելով, որ Դյոպֆները արտահայտել է սեփական կարծիքը, ինչը լիովին տեղավորվում է խոսքի ազատության շրջանակներում:
Դյոպֆներն էլ, անդրադառնալով իր դեմ իրավական գործընթաց սկսելու փորձերին, ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել նամակում գրած որևէ բառից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |