Իրավական08:03, 11 Մայիս 2016
Գանձախույզների թիրախ դարձած Մուշի հայկական գերեզմանոցը պղծվում է

Պատմական հայկական Մուշ քաղաքի ներկայիս Դերե թաղամասում գտնվող 18-րդ դարի հայկական գերեզմանոցը ավերվում է: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին ստացված տեղեկությունների հիման վրա գերեզմանոցի տարածքում ուսումնասիրություն է իրականացվել:
Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայցով դիմել է Մուշի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքելով, որ տեղի հայկական գերեզմանոցը պղծվում է: Հայցի հիման վրա դատական հանձնաժողովը գերեզմանոցում ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ գանձախույզները տեղ-տեղ հորատումներ են արել:
Ուսումնասիրությունից հետո Ազիզ Դաղջըն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գանձ գտնելու նպատակով հայկական գերեզմանները փորվել են, իսկ հանգուցյալների ոսկորները այս ու այն կողմ են թափվել: Միության նախագահը հիշեցրել է, որ գերեզմանոցն ընդհանուր արժեք է և մեծ կարևորություն ունի ինչպես հայ համայնքի, այնպես էլ Թուրքիայի հանրապետության համար:
Դաղջըն տեղեկացրել է, որ հայկական գերեզմանոցի վերականգման խնդրանքով դիմում է ուղարկվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:
«Թող վերջ տան մեր գերեզմանոցները փորելուն, որովհետև մեր գերեզմանոցներում ուրիշ ոչինչ չկա, բացի մեր հանգուցյալների ոսկորներից: Իսկ մենք մեր ննջեցյալներին միայն սավանով են թաղում: Այնտեղ որևէ նյութական արժեք չեք կարող գտնել: Նույնը վերաբերում է նաև մեր վանական համալիրներին: Թող չավերեն դրանք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |