Իրավական10:34, 27 Ապրիլ 2016
ԵԽ-ի նախագահը և Գերմանիայի ԱԳՆ-ը քննադել են Թուրքիային` լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար

Թուրքիայի կողմից օտարերկրյա մի շարք լրագրողներին սև ցուցակի մեջ ներառելու և Թուրքիայում նրանց աշխատանքը խոչընդոտելու փաստը քննադատության է ենթարկվել միջազգային հանրության կողմից:
Մասնավորապես, ինչպես փոխանցում է «CNNTurk»-ը` Թուրքիայի նման գործելաոճը քննադատության է արժանացել Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահի, Գերմանիայի արտգործնախարարության և մի շարք այլ կառույցների կողմից:
ԵԽ-ի նախագահ Մարթին Շուլցը, գերմանական «Bild» պարբերականի հետ զրույցում հորդորել է Թուրքիային ձերբազատվել այդ ցուցակից՝ նշելով, որ այն հակասում է ժողովրդավարութան սկզբունքներին:
Թեմային անդրադարձել է նաև Գերմանիայի «Քրիստոնյա դեմոկրատների միություն» կուսակցության անդամ, պատգամավոր Կարլ Գեորգ Վելմանը:
«Եթե այդպիսի ցուցակ կա, ապա այն անհապաղ պետք է հրապարակվի»- շեշտել է պատգամավորը:
Իսկ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը իր հերթին նշել է, որ Դաշնային կառավարությունը ակնկալում է Թուրքիայից, որ գերմանացի լրագրողների աշխատանքը այդ երկրում չի խոչընդոտվի:
Թուրքական աղբյուր նշում է, որ «Bild»-ի թղթակցին նույնպես, որի հավանաբար ներառված է այդ ցուցակում, նախորդ շաբաթ թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիայի Ստամբուլ քաղաք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ գերմանական «ARD» հեռուստակաընկերության թղթակցին չեն թույլատրել գնալ Ստամբուլ: Թղթակիցը պատրաստվում էր ռեպորտաժ անել սիրիացի փախստականների մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |