• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 00:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:35, 20 Ապրիլ 2016

Բրիտանական շաբաթաթերթը Էրդողանին վիրավորող բանստեղծությունների մրցույթ է հայտարարել

Բրիտանական շաբաթաթերթը Էրդողանին վիրավորող բանստեղծությունների մրցույթ է հայտարարել

Անգլիական   «The Spectator» շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյը թերթի կայքում հրապարակած հոդվածում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող բանաստեղծությունների մրցույթի  մասին:

Ինչպես տեղեկացնում է «BBC»-ի թուրքական ծառայությունը, մրցույթի հայտարարումը յուրահատուկ բողոքի ակցիա է` ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի դեմ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ:

Իսկ իրավական գործընթաց սկսելու պահանջը ներկայացրել էր Թուրքիայի կառավարությունը, այն բանից հետո, երբ երգիծաբանը գերմանական հեռուստաընկերությամբ Էրդողանին ծաղրող բանաստեղծություն էր կարդացել:

«The Spectator»-ի հոդվածագիրը նշել է նաև այն էլեկտրոնային հասցեն ([email protected]), որով մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել Էրդողանին վիրավորող բանաստեղծությունները:

Մուրեյը ընթերցողներից խնդրել է ուղարկել 5 տողանոց բանաստեղծություններ, որոնք հնարավորինս շատ վիրավորանքներ կպարունակեն Էրդողանի հասցեին: Հոդվածագիրը տեղեկացրել է, որ մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև հունիսի 23-ը (այդ օրը երկրում անցկացվելու է հանրաքվե Եվրամիության կազմում մնալ-չմնալու թեմայով):

Նշենք, որ Գերմանիայի կառավարության թույլտվությամբ Էրդողանին ծաղրած Յան Բյոհմերմանի դեմ մեղադրանք կառաջադրվի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով` օտար պետության քաղաքական գործչին կամ կազմակերպությանը վիրավորելու համար: Նշյալ քրեական հոդվածը նախատեսում է 3-5 տարվա ազատազրկում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում
13:30, 21 օգոս
Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
13:25, 20 օգոս
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
14:12, 18 օգոս
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}