Ղարաբաղ07:36, 12 Ապրիլ 2016
Թուրք պրոֆեսորը ներկայացրել է ղարաբաղյան հարցի սեփական վերլուծությունը

Թուրքիայի Գիրեսունի համալսարանի դասախոս Գյոքթյուրք Թույսուզօղլուն ներկայացնում է Անդրովկասի կարևորագույն հիմնախնդիրներից մեկի՝ ղարաբաղյան հարցի սեփական վերլուծությունը:
Հեղինակը նախ հիշեցնում է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր մասնակից է, քանի որ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ: Բացի այդ՝ Հայաստանում տեղակայել է երկու ռազմաբազա և հազարավոր զինվորներ՝ Երևանում ու Գյումրիում:
Հեղինակն ընդգծում է, որ Ռուսաստանը որոշիչ դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում, իսկ Լեռնային Ղարաբաղին ցուցաբերած «դե ֆակտո» աջակցության շնորհիվ շարունակում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում:
«Միևնույն ժամանակ Ռուսաստանը ջանում է զենքի վաճառքի և տնտեսական հարաբերությունների միջոցով սերտ փոխհարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ: Բաքուն դեմ դուրս չի գալիս Ռուսաստանին՝ քաջ գիտակցելով Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը և այն հանգամանքը, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար հարկավոր է Ռուսաստանի համաձայնությունը: Որքան էլ Ադրբեջանը շատ սերտ ռազմավարական համագործակցության մեջ է Թուրքիայի և Արևմուտքի հետ, նա փորձում է նաև չմոռանալ Ռուսաստանին՝ վարելով հավասարակշռված արտաքին քաղաքականություն»,- գրում է Թույսուզօղլուն:
Առաջ քաշելով այն վարկածը, թե Ռուսաստանը որպես հաղթաթուղթ է օգտագործում տարածաշրջանում տասնամյակներ շարունակ չլուծվող հակամարտությունները (ինչպես օրինակ՝ Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, Ղարաբաղում) ՝ իր ազեցությունը ամրապնդելու համար, թուրք պրոֆեսորը գրում է.
«Ռուսաստանը, բնականաբար, երբեք չի ցանկանա, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորվի, քանի որ այդ դեպքում կմեծանա Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած կախվածությունից ազատվելու հավանականությունը, իսկ Ադրբեջանն ավելի ազատորեն կհամագործակցի Թուրքիայի և արևմուտքի հետ: Հետևաբար, լրջորեն կսահմանափակվի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում»:
Թույսուզօղլուն կարծիք է հայտնում, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առաջացած լարվածության շրջանակներում Ադրբեջանը իրականում պայքարում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ: Ըստ հեղինակի՝ այն հանգամանքը, որ սահմանին սաստկացած մարտական գործողություններն առաջինը քննադատեց ու դադարեցնելու կոչ արեց հենց Ռուսաստանը, գալիս է ապացուցելու այս փաստը:
Նույն կերպ պետք է հասկանալ նաև Ադրբեջանի կողմից միակողմանի հրադադար հայտարարելու, ինչպես նաև՝ Թուրքայի կողմից անմիջապես Ադրբեջանին սատարելու հանգամանքները, որոնք իրականում Ռուսաստանին ուղղված պատասխան քայլեր էին:
«Այս բախումնային գործընթացն էլ ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը վաղուց դադարել է Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող խնդիր լինելուց: Այս հիմնախնդիրը մի հաղթաթուղթ է, որը Ռուսաստանը օգտագործում է իր արտաքին քաղաքականությունում՝ Թուրքիայի և Արևմուտքի դեմ և պետք է գնահատվի որպես Մոսկվայի՝ Հարավային Կովկասում ունեցած իշխանությունն ապահովելու միջոց»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |