Տարածաշրջան08:21, 09 Ապրիլ 2016
Քուրդ լրագրողի տեղեկություններով «ԻՊ-ի շուրջ 150 զինյալ Թուրքիայի տարածքով տեղափոխվել է Ադրբեջան:

Քուրդ լրագրող Սելահեթթին Սորոն թուրքական «Ozgur gundem» ընդդիմադիր թերթի կայքում հեղինակ էլ մի հոդված, որտեղ տեսակետ է հայտնում, թե Թուրքիան Ղարաբաղում Ռուսաստանից վրեժ է լուծում Սիրիայի համար: Լրագրողի կարծիքով իրականում և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն կողմ են, որպեսզի Ղարաբաղն անկախ լինի:
Սորոյի դիտարկմամբ՝ որքան էլ որ մինչև հիմա Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել, ներկայումս որոշակի «քողարկված ճանաչման» գործընթաց է ընթանում:
«Տարածաշրջանային բոլոր խնդիրներում Ռուսաստանն ու Թուրքիան զարմանալիորեն իրար դեմ են դուրս գալիս. այդպես էր Վրաստանում, Ուկրաինայում, Սիրիայում: Այդպես է հիմա Ղարաբաղում: Բայց եթե Թուրքիան ուղղակիորեն միջամտի ղարաբաղյան գործընթացին, ապա դա կարող է, ի վերջո, հանգեցնել թուրք-ռուսական պատերազմի»:
Քուրդ լրագրողի ձեռք բերած չստուգված տեղեկությունների համաձայն՝ «ԻՊ-ի շուրջ 150 զինյալ Թուրքիայի տարածքով տեղափոխվել է Ադրբեջան: Դրանք ուղարկվել են Հայաստանի դեմ կռվելու համար: Բախումների գոտում որոշ գլխատման դեպքերի մասին տեղեկությունները, թերևս, գալիս են հաստատելը վերոնշյալ թեզը»:
Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաև թուրքական մամուլում տեղ գտած այն լուրերին, թե «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ PKK) զինյալներ է ուղարկել Ղարաբաղ: Ըստ նրա՝ նման բան ֆիզիկապես չէր կարող տեղի ունենալ: Իսկ լուրերի տարածման հիմնական պատճառն այն է , որ Թուրքիան ուզում է առիթ և հիմնավորում ստեղծել ղարաբաղյան հակամարտության մեջ իր հնարավոր միջամտությունն ապահովելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:
Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |