Ղարաբաղ09:56, 08 Ապրիլ 2016
Թուրք վերլուծաբան. «Լեռնային Ղարաբաղը՝ Եվրասիայի պլացդարմ»

Լեռնային Ղարաբաղի ռազմավարական նշանակությունը չի սահմանափակվում ոչ Հայաստանի ու Ադրբեջանի, ոչ նույնիսկ տարածաշրջանի երեք խոշոր երկրների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքական շահերի շրջանակով: Տեսակետի հեղինակը թուրք վերլուծաբան, «Haber10.com» լրատվակայքի սյունակագիր Ջենգիզ Սյոզյուբեքն է:
Իր «Լեռնային Ղարաբաղ. Եվրասիայի պլացդարմ» հոդվածում նա հիշեցնում է, որ Սովետական միության փլուզումից հետո առաջացած առանցքային խնդիրներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարն է: Ընդգծում է, որ չնայած կողմերի միջև եռամյա պատերազմից հետո 1994թ. կնքված զինադադարից արդեն 22 տարի է անցել, սակայն Եվրասիայում Ղարաբաղի աշխարհաքաղաքական կարևորությունն ու խնդրի հետ առերեսվելու անհրաժեշտությունը շարունակում են արդիական մնալ:
«Լեռնային Ղարաբաղի շրջանը Կասպից և Միջերկրական ծովերի միջև առկա էներգետիկ միջանցքի, իսկ ավելի լայն իմաստով՝ այս երկու ծովերը կապող տարածքի ասիական և եվրոպական երկրների միջև առևտրի ուղիների ընդհատման կետն է: Եվրասիան լայնակի հատող այս ուղին ընդհատվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Նախիջևանում, և այս երկու շրջանների միջև գտնվող, Հայաստանի վերահսկողությանը հանձնված Զանգեզուրի միջանցքում», - գրում է թուրք վերլուծաբանը:
Սյոզյուբեքն ուշադրություն է հրավրում այն հանգամանքի վրա, որ Լեռնային Ղարաբախի հիմնախնդիր կրկին օրակարգում է հայտնվել այն ժամանակ, երբ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են կյանքի կոչել համատեղ տրանս-անատոլիական գազատարի նախագիծը (TANAP), որն ի դեպ, թուրք վերլուծաբանի կարծիքով, կարող է մեծ վնաս հասցնել Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի ոլորտին:
Հեղինակը նկատել է տալիս, որ եթե հայկական հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չփոխվի, քանի որ երկու ժողովուրդներն էլ ունեն կրոնական և պատմական կապեր, ապա Իրանը անհապաղ կարիք ունի հստակորեն կողմնորոշվելու, թե այս հակամարտության շրջանակներում կողմերից որին պիտի աջակցի՝ Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |